Loading...
Գլխավոր2022-10-23T20:18:37+04:00

ՀԱԿԻՐՃ ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ` նաև Պալատ) հիմնադրվել է 2018 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 17 հասցեում (Ճարտարապետի տուն) տեղի ունեցած Հիմնադիր ժողովում,  Հայաստանի Հանրապետության «Ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպության (առավել գործածական էր նախկին անվանումը՝ Հայաստանի ճարտարապետների միություն) վերակազմավորման միջոցով և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը։

Պալատը մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող, ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի ձևավորման կարգը, գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները  սահմանվում են «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Պալատի կանոնադրությամբ:

Նորություններ

2010, 2022

Հայաստանի ճարտարապետների պալատի Ընդհանուր ժողով (համագումար)

Ի գիտություն Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի անդամների՝ 2022 թվականի նոյեմբերի 19-ին և 20-ին տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների պալատի Ընդհանուր ժողովը (համագումարը)։ Օրակարգի հիմնական հարցերն են՝ Պալատի նախագահի հաշվետվությունը և Պալատի կառավարման մարմինների վերընտրությունը։ Համագումարի օրերին Հայաստանի ճարտարապետների վերջին 4 տարվա աշխատանքների (կառույց կամ նախագիծ) ցուցադրություն կազմակերպելու նպատակով դիմում ենք բոլոր ճարտարապետներին՝ առաջիկա շաբաթվա ընթացքում (մինչև հոկտեմբերի 27-ը) [...]

310, 2022

Ճարտարապետության համաշխարհային օր

Ճարտարապետության համաշխարհային օրը, որը հիմնվել է Ճարտարապետների միջազգային միության (UIA) կողմից 1985 թվականին, նշվում  է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը՝ ՄԱԿ-ի Հաբիթաթի համաշխարհային օրվան զուգահեռ: 2022 թվականի Ճարտարապետության համաշխարհային օրվա թեման է՝ «Ճարտարապետություն՝ հանուն բարեկեցության»: Թեման համահունչ է 2022 թվականը որպես UIA-ի Առողջապահության նախագծման տարի հռչակմանը,  ինչպես նաև Միության պարտավորվածությանը՝ կիրառել գիտականորեն հիմնավորված դիզայն՝ շենքերում և [...]

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ